կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունել է Միրզոյանի ու Բայրամովի հանդիպումը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունել է Միրզոյանի ու Բայրամովի հանդիպումը

Ֆրանսիան ևս մեկ անգամ հայտարարում է ուղիղ երկխոսության շարունակության իր հանձնառության մասին՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Այս մասին ասված է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության տարածած հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Փարիզը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, պատրաստակամություն հայտնում շարունակելու աշխատել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վրաստանի մայրաքաղաքում հանդիպել են հուլիսի 16-ին՝ առանց միջնորդների: 

 

  • Կիսվել: