երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ֆրանսիան պետք է պատրաստ լինի բարձր ինտենսիվության պատերազմի.Մակրոն

Ֆրանսիան պետք է պատրաստ լինի բարձր ինտենսիվության պատերազմի.Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի բարձր ինտենսիվության պատերազմի, որը կարող է վերադառնալ եվրոպական մայրցամաք։

Ֆրանսիայի նախագահը նաև  քարոզարշավի ժամանակ հայտնել  է, որ 2025 թվականին Ֆրանսիայի պաշտպանության բյուջեն կկազմի 50 միլիարդ եվրո։ Այժմ այն ​​կազմում է ավելի քան 40 միլիարդ եվրո։

Նախագահը նշել է, որ Ֆրանսիան պետք է ճկուն լինի տիեզերքում և կիբերտարածությունում նոր տեսակի հակամարտությունների դեմ, եւ որ ցանկանում է «ներդրումներ կատարել առաջադեմ տեխնոլոգիաների մեջ»։

Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է նաև զինված ուժերում պահեստազորայինների թվի կրկնապատկման և ոստիկանության ու ժանդարմերիայի թվի ավելացման մասին, հայտնում է Liberation-ը։

  • Կիսվել: