ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ֆրանսիան կոչ է անում անհապաղ արել դադարեցնել ռազմական գործողությունները

Ֆրանսիան կոչ է անում անհապաղ արել դադարեցնել ռազմական գործողությունները

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սկսված մարտական գործողությունների վերաբերյալ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ֆրանսիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում շարունակվող լայնամասշտաբ բախումներով և խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրություններով, ու կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը»:

Միևնույն ժամանակ, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ֆրանսիան, իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ միասին, վերահաստատել է իր հանձնառությունը ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային և տևական կարգավորմանը հասնելու համար ՝ միջազգային օրենսդրությանը համապատասխան:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: