չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ֆիննախը հերքել է Բրուտյանի՝ ԱԱԾ-ում իբրև թե հարցաքննվելու մասին տեղեկությունը

Ֆիննախը հերքել է Բրուտյանի՝ ԱԱԾ-ում իբրև թե հարցաքննվելու մասին տեղեկությունը

Ֆինանսների նախարարությունը հերքում է փոխնախարար Կարեն Բրուտյանի՝ քրգործի շրջանակներում ԱԱԾ-ում հարցաքննվելու մասին ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը: Այս առնչությամբ Ֆիննախի խոսնակ Աննա Վարդանյանն իր ՖԲ էջում գրել է.

«Հարգելի գործընկերներ, ձեր հարցերին ի պատասխան ևս մեկ անգամ տեղեկացնեմ, որ ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը ԱԱԾ չի հրավիրվել, հարցաքննության չի մասնակցել և որևէ քրեական գործով կարգավիճակ չունի։ Ինչ վերաբերում է նրա կամ մյուս աշխատակիցների նկատմամբ քրեական գործ հարուցելուն, ապա դարձյալ տեղեկացնեմ, որ ՀՀ ֆինանսների նախարարությանը հայտնի չէ»։

Նշենք, որ ԶԼՄ-ները տարածել էին տեղեկություն, ըստ որի՝ Կարեն Բրուտյանը և մի շարք այլ պաշտոնյաներ հարցաքննվել են ԱԱԾ-ում՝ պետգնումների ոլորտում տեղ գտած խոշոր չարաշահումների վերաբերյալ հարցուված քրգործում:

  • Կիսվել: