շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ֆինանսների նախարարությունը առաջարկում է բարձրացնել տարեկան բյուջեի եկամուտների կանխատեսումը

Ֆինանսների նախարարությունը առաջարկում է բարձրացնել տարեկան բյուջեի եկամուտների կանխատեսումը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց բյուջեի եկամուտների աճի մասին: Նրա խոսքով, պետական բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են 20 մլրդ դրամով ավել: «Առևտրի շրջանառությունը նույնպես էական աճ է արձանագրել», - ասաց նա:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մարտին նախորդ տարվա մարտի համեմատ ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով գործարքների քանակն ավելի է 8 մլն 647 հազար հատով. նախորդ տարվա համեմատ տարբերությունը կազմում է 122 մլրդ դրամ:

Նա նաև նկատեց, որ առևտրի շրջանառության ծավալն առաջին եռամսյակում աճել է ավելի քան 8 տոկոսով:

«Մարտին աճը կազմել է ավելի քան 20 տոկոս: Բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից գերակատարվել են 22,3 մլրդ դրամով: Առաջին եռամսյակի արդյունքներից ելնելով Ֆինանսների նախարարությունն առաջարկում է, որ մենք պետական բյուջեի տարեկան եկամուտների կանխատեսումն ավելացնենք 40 մլրդ դրամով: Սրանք բավականին լավ ցուցանիշներ են ճգնաժամային, հետպատերազմական տարվա համար», - ասաց նա:

  • Կիսվել: