շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ֆելիքս Ցոլակյանը՝ ներքին գործերի նախարար նշանակվելու մասին

Ֆելիքս Ցոլակյանը՝ ներքին գործերի նախարար նշանակվելու մասին

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց հարցին առ այն, որ մամուլում լուրեր են շրջանառվում Ներքին գործերի նախարարի պաշտոնում իր նշանակման մասին։

Նախարարը հերքեց տեղեկությունը․

«Նման քննարկում չկա»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունն իրավական ակտերի նախագծերի e-draft.am կայքում հանրային քննարկման էր ներկայացրել Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը, որով առաջարկվում է ստեղծել ներքին գործերի նախարարություն, անցում կատարել պարեկային ծառայության, ինչպես նաև ամբողջական կամ որոշ տեսակի գործերի դեպքում ոստիկանությանը նախնական քննություն իրականացնելու գործառույթ վերապահել: 

  • Կիսվել: