շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵԺԿ-ն կողմերին կոչ է անում խստորեն հարգել հրադադարը և անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ԵԺԿ-ն կողմերին կոչ է անում խստորեն հարգել հրադադարը և անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր պաշտոնական թվիտերյան էջում անդրադարձել է հայաստանա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձություններին.

«Մենք խորապես մտահոգված ենք հայաստանա-ադրբեջանական սահմանի վերջին էսկալացիայի կապակցությամբ։ Այս հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի և նրանց առաջարկած Հիմնարար սկզբունքների  շրջանակներում։

Մենք բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում խստորեն հարգել հրադադարը և անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները` հետագա զոհերից խուսափելու համար՝ հատկապես քաղաքացիական բնակչության շրջանում»։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված Հիմնարար սկզբունքները ներառում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը։

  • Կիսվել: