շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եվրախորհուրդ մտնելիս Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ ԵԽ գլխավոր քարտուղար

Եվրախորհուրդ մտնելիս Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ ԵԽ գլխավոր քարտուղար

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողություններով, տեղեկանում ենք նրա անունից տարածված հայտարարությունից։

Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը շեշտել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։

«Երկու երկրների բարձրագույն իշխանությունների միջև վերջին անմիջական շփումները խոստումնալից էին և պետք է շարունակվեն։ Եվրախորհուրդ մտնելիս Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Պետք է հարգել այդ պարտավորությունը։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել հաշտեցման ջանքերին, որոնք նպաստում են խաղաղ կարգավորմանը», - նշել է Պեյչինովիչ-Բուրիչը։

  • Կիսվել: