երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Եվրախորհրդարանում տեղի կունենա «Հայ ռազմագերիները՝ Ադրբեջանում» թեմայով համաժողով

Եվրախորհրդարանում տեղի կունենա «Հայ ռազմագերիները՝ Ադրբեջանում» թեմայով համաժողով

ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ Եվրախորհրդարանում մարտի 19-ին տեղի կունենա «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում․ Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը» խորագրով համաժողովը։

«Տեղեկացնում ենք, որ մարտի 19-ին Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության պատգամավոր Անդրեյ Կովաչևի հովանավորությամբ տեղի է ունենալու «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում․ Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը» խորագրով համաժողովը»,-ասվում է հաղորդագրությունում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: