Եթե Վեհափառը համարի, որ պետք է փողոցային ակցիաների միջոցով պաշտպանել եկեղեցին՝ ՀՀԿ-ն կլինի ամենավտանգավոր տեղում. Հայկ Մամիջանյան
Ինչպես նշել է ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը մեր քաղաքական ուժի անունից, ՀՀԿ-ն ոչ թե սպասում է, այլ ենթարկվում: Վեհափառ Հայրապետի հորդորը շատ մեծ բան է, ընդամենը մեկ կամարտահայտում՝ մենք պատրաստ կլինենք պաշտպանել մեր եկեղեցին փողոցում, քաղաքական հարթակներում՝ միջազգային կապերով, տեղեկատվական աջակցությամբ, նաև փողոցում: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Սա չի նշանակում պատասխանատվության տեղափոխում, ուղղակի հաշվի առնելով եկեղեցու նվիրական արժեքը, հաշվի առնելով, որ որոշ «հրաշքների» մտքով երբևէ չանցնի, որ դուք դա քաղաքական դիվիդենտի համար եք անում, մենք խոնարհաբար պատրաստ ենք ծառայելու մեր եկեղեցուն, պաշտպանել մեր եկեղեցին այն տարբերակով, որը մեզ եկեղեցին կհուշի, իսկ եկեղեցու ղեկավարը Վեհափառ Հայրապետն է»,-նշել է նա։
Մամիջանյանը հավելել է՝ եթե Վեհափառ Հայրապետը համարի, որ պետք է փողոցային ակցիաների միջոցով պաշտպանել եկեղեցին, ՀՀԿ-ն կլինի ամենավտանգավոր տեղում։


