ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետք է փոխենք ուրիշների ընկալումը մեր նկատմամբ՝ որպես միջազգային սուբյեկտ. Փաշինյանը՝ արտաքին քաղաքականության մասին

Պետք է փոխենք ուրիշների ընկալումը մեր նկատմամբ՝ որպես միջազգային սուբյեկտ. Փաշինյանը՝ արտաքին քաղաքականության մասին

Ամենակարեւոը, օրինակ՝ Հայաստանը ճնշող մեծամասնությամբ ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ, այս մարմինը համարվում է մարդու իրավունքների անվտանգության խորհուրդը, այսինքն՝ մարդու իրավունքների ոլորտում ամենաբարձր միջազգային ատյանը։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե նախկինում արդյոք ՀՀ-ն չի՞ ունեցել ձեռքբերումներ արտաքին քաղաքականության մեջ, որ վարչապետն ասել է, թե պիտի զրոյից արտաքին քաղաքականություն ստեղծի:

Շարունակելով ներկայացնել իր իշխանության օրոք արտաքին քաղաքականության մեջ ունեցած մեր ձեռքբերումները՝ Փաշինյանն ասաց, որ ԵՄ-ն Հայաստանին տրամադրվող օգնության աջակցության ծավալներն է մեծացրել։ Ինչ վերաբերում է Չինաստանին՝ նրա հետ մենք ստորագրել ենք վիզաների ազատականացման վերաբերյալ համաձայնագիր։

Ըստ վարչապետի՝ հայ-իրանական հարաբերությունները բնականոն զարգանում են: «Այս ընթացքում երկու երկրների պաշտոնյաների միջև եղել է մշտական կապ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենա տարբեր հարցերի շուրջ»,-նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով եվրոպական երկրներին՝ նա ասաց, որ հեղափոխությունից հետո չորս եվրոպական երկրներ Հայաստանում դեսպանատուն բացելու որոշում են կայացրել։ Նրա խոսքով՝ Հայաստանի միջազգային հեղինակության ցուցանիշները շատ կարեւոր արտաքին քաղաքական գործոն են Հայաստանի համար։

Այս համատեքստում վարչապետն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության խնդրին և ասաց, որ ԱՄՆ Սենատը, Կոնգրեսը, Իտալիայի Խորհրդարանը ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը» ։

Վարչապետը պարզաբանեց, որ երբ ինքը ինքը խոսում է արտաքին քաղաքականությունը զրոյից ստեղծելու մասին, նկատի չունի, որ Հայաստանը նախկինում արտաքին քաղաքական ձեռքբերում չի ունեցել. «Ես խոսում եմ այն մասին, որ մենք պետք է փոխենք մեր ընկալումը՝ որպես միջազգային սուբյեկտ, եւ պետք է փոխենք ուրիշների ընկալումը մեր նկատմամբ՝ որպես միջազգային սուբյեկտ։ Այս 2 տարվա ընթացքում կարող եմ արձանագրել, որ այս առումով մեր կեցվածքի ավանդույթը ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ Այդ մասով պետք է զրոյացնել ամեն ինչը եւ ստեղծել զրոյից»,-ասաց նա:

  • Կիսվել: