չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Եթե Տավուշի գյուղերն անցնեն Ադրբեջանին, Երևանից Բերդ ճանապարհը կանցնի թշնամու տարածքով. Զոհրաբյան

Եթե Տավուշի գյուղերն անցնեն Ադրբեջանին, Երևանից Բերդ ճանապարհը կանցնի թշնամու տարածքով. Զոհրաբյան

Տավուշի մարզի տարածքները Ադրբեջանին անցնելու դեպքում մենք ՀՀ-Վրաստան-Ռուսաստան միջպետական մայրուղու վրա կունենանք ադրբեջանական ԶՈՒ և ադրբեջանական վերահսկողություն: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ ՊՆ-ն այսօր հաստատեց, որ 6 օրից ավելի է՝ որևէ բանակցություններ չեն ընթանում, դեռ մի բան էլ պատգամավորներն ասում են, որ Տավուշի որոշ գյուղեր Խորհրդային Ադրբեջանին են պատկանում:

«Մենք այսօր արձանագրում ենք, որ մայիսի 12-ից տարբեր հաշվարկներով մինչև 1000 ադրբեջանցի զինվորներ գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, դիրքավորվում են, տեխնիկապես ամրանում են և որևէ տեղ չեն պատրաստվում գնալ: Երբ մենք խոսում էինք Հայաստանի սուվերեն տարածքին սպառնացող վտանգի մասին, ինչ-որ անհասկանալի հայտարարություններ էին տարածում ադրբեջանական ազդեցության գործակալների մասին, ԱԱԾ-ն ինչ-որ սարսափազդու սպառնալիքներով հայտարարություններ էր տարածում, այն ԱԱԾ-ն, որը, չգիտեմ, սատանաներ փնտրելու հանձնարարությունը կատարեց, թե ոչ»,-ասաց Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ եթե Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ գյուղերը անցնեն Ադրբեջանի տարածքով, ապա Երևանից Բերդ ճանապարհը կանցնի Ադրբեջանի տարածքով. «Եթե հանկարծ Տիգրանաշենն անցի Ադրբեջանին, Երևանից դեպի Սյունիք, Արցախ և Իրան միջպետական մայրուղու մի հատվածը կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ»:

  • Կիսվել: