հինգշաբթի, օգոստոս 6
6 / 8 / 2026
Եթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի

Եթե սահմանվածից երկար մնաք ԱՄՆ-ում, դա կարող է հանգեցնել հետագայում մուտքի մշտական արգելքի

Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

«Եթե սահմանվածից երկար մնաք Միացյալ Նահանգներում, դա կարող է հանգեցնել հետագայում ԱՄՆ մուտքի մշտական արգելքի։

Հյուպատոսական պաշտոնյաներին հասանելի են մուտքի և ելքի մասին տեղեկությունները, և ձեր թույլ տված խախտումները նրանց ուշադրությունից չեն վրիպի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: