երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Եթե մեր զենքերը չունենային ռազմական նշանակություն, Ադրբեջանը դրանց մասին խոսելիս դժգոհություն չէր հայտնի․ Դըկոտինյի

Եթե մեր զենքերը չունենային ռազմական նշանակություն, Ադրբեջանը դրանց մասին խոսելիս դժգոհություն չէր հայտնի․ Դըկոտինյի

Իրանը մի երկիր է, որը բազմիցս արտահայտել է իր մտահոգությունները Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարցում, սակայն այս մտահոգությունը պետք է ունենային ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները, քանի որ ՄԱԿ-ի խարտիան սահմանում է հարգել անդամ պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Դիտարկմանը, որ Իրանի պաշտոնյաները հայտարարում են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է իրենց համար եւ իրենք պատրաստ են ագրեսիայի դեպքում հակազդել, եթե Ադրբեջանը դիմի ագրեսիայի, ի՞նչ կանի Արեւմուտքը եւ հատկապես Ֆրանսիան, դեսպանը ասաց. «Ես ներկայացնում եմ Ֆրանսիան, որը իր կարողությունների սահմաններում կարող է հնարավորություն տալ Հայաստանին պաշտպանել իր ժողովրդին, իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այսինքն չսպասել, որ լինի ռազմական նոր դրվագ օգնելու համար Հայաստանին: Այս  պատճառով է, որ մենք սկսել ենք պաշտպանության ոլորտում համագործակցություն Հայաստանի հետ»,- ասել է նա:

Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե քննադատվում է Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին վաճառված զենքի որակը, քանի որ, ըստ այդ բարձրաձայնումների, դրանք ռեալ մարտական նշանակություն չունեն։

«Եթե այդ զենքերը չունենային ռազմական նշանակություն, Ադրբեջանն ամեն անգամ դրանց մասին խոսելիս դժգոհություն չէր հայտնի։ Զենքերն ունեն շատ պարզ՝ պաշտպանական նշանակություն։ Ես կարծում եմ ֆրանսիական սարքավորումներն իրենց արդարացրել են մեր բանակում և աշխարհում մեր գնորդ երկրների բանակներում։ Եվ դա այլևս ապացուցելու կարիք չկա»,- ասաց դեսպանը

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: