հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Եթե մեկը հայտարարում է՝ ՀՀ–ի հանդեպ բացառում ենք ագրեսիան, ինքը փորձում է ժողովրդին խաբել ու տանել մորթելու. Սաղաթելյան

Եթե մեկը հայտարարում է՝ ՀՀ–ի հանդեպ բացառում ենք ագրեսիան, ինքը փորձում է ժողովրդին խաբել ու տանել մորթելու. Սաղաթելյան

Ես կարծում եմ, եթե որևէ մեկը հայտարարում է, որ խաղաղություն հաստատված է և Հայաստանի նկատմամբ բացառում ենք ագրեսիան, ինքը կամ չի հասկանում ինչ է կատարվում, կամ փորձում են հասարակությանը հերթական անգամ խաբել ու տանել մորթելու։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19–ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս Արտաքին հետախուզության պետ Քրիստիննե Գրիգորյանը հայտարարեց, որ այս պահին ռազմական սպառնալիքներ Հայաստանի նկատմամբ չկան։

«Այդ սպառնալիքներից պաշտպանվելու միակ երաշխիքը ուժեղ պետություն, հզոր բանակ ունենալն է, իսկ իրենք, ինչպես գիտեք, հայտարարեցին, որ դա շատ երկրորդական է, երկրի պաշտպանության և անվտանգության տեսակետից։ Ես չգիտեմ՝ այդ արտաքին հետախուզության պետը բացի մեզնով զբաղվելուց, ուրիշ ինչով է զբաղվում, առհասարակ ինքը ով է, ում է ներկայացնում, բայց որ իրենց վաղուց պետք չի վստահել, դա ակնհայտ է։

Մի օրինակ էլ բերեմ. Այս մարդը այսօր ասում է՝ բերել եմ խաղաղություն, գնում եմ վերարտադրվեմ,

21 թվականին այս մարդը  բերել եմ խաղաղություն, գնում եմ վերարտադրվեմ, չէ, 2021 թվականին այդ նույն նախադասությունը ասել է՝ եթե ռևանշիստները գան, պատերազմ է լինելու, ես գամ, բերելու եմ խաղաղություն, ավելին նաև պաշտպանելու եմ ձեր իրավունքները։ Դրանից հետո չորս տարվա մեջ, տեսեք, որքան կորուստ ենք ունեցել՝ սեպտեմբերի 13-ի պատերազմ, 200-ից ավելի զոհ, Հայաստանի տարածքների զիջում, Արցախի հայաթափում, Տաուշից տարածքների հանձնում։

Այսինքն ո՞նց կարելի է սրանց առհասարակ հավատալ»,– ասաց նա։

Հարցին՝ Արցախի հայաթափման հարցում ընդդիմությունը մեղավորություն չունի՞, Սաղաթելյանը պատասխանեց. «Եթե մեկը ասի, որ մենք սխալներ չենք ունեցել, անթերի ենք գործել այս ժամանակատվում ազնիվ չի լինի։ Իհարկե սխալներ եղել են, իհարկե բացթողումներ եղել են, բայց այստեղ ամբողջ խնդիրը հետևյալն է, այդ պայքարի մեջ ովքեր են եղել նվիրված, ովքեր են եղել անկեղծ, ովքեր են ամեն ջանք գործադրել, որպեսզի իրավիճակը փոխվի։ Այն որ սխալներ եղել են, իհարկե եղել են, որ ամեն ինչ իդեալական, ճիշտ և վերջնական լիներ, այսօր ավելի լավ արդյունք կունենայինք։ Ես կարծում եմ՝ առաջիկայում նաև այդ մասին առիթ կլինի ավելի մանրամասն խոսելու»։

  • Կիսվել: