շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե Հրանտ Բագրատյանը չապացուցեց երեկվա իր ասածները, ներողություն պիտի խնդրի, եթե ապացուցեց՝ ես կխնդրեմ․ Թունյան

Եթե Հրանտ Բագրատյանը չապացուցեց երեկվա իր ասածները, ներողություն պիտի խնդրի, եթե ապացուցեց՝ ես կխնդրեմ․ Թունյան

Եթե Հրանտ Բագրատյանը ապացուցեց, որ անցյալ տարի 120 մլն դոլարի պարգեւավճար է բաժանվել, պետական համակարգում, ես ներողություն կխնդրեմ, եթե չապացուցեց՝ ինքը պետք է ներողություն խնդրի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով նախօրեին Սեւան քաղաքում ընդդիմության հանրհավաքի ժամանակ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ելույթին:

Թունյանը, նշեց, որ թեև խուսափում է անձնավորված, հասցեական խոսել , բայց այս անգամ ստիպված է ուղիղ ասել․

«Շատ կոնկրետ ասում եմ, երեկ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հանրահավաքի ժամանակ նշել է, որ հրապարակվել են Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի 2020 թվականի եկամուտները եւ յուրաքանչյուրինը կազմել է 60 հազար դոլար: Նաեւ հայտարարել է. «Ինքը չի համարձակվում բարձրացնել ԱԺ նախագահի, պատգամավորների, վարչապետի աշխատվարձերը, բայց պարգեւավճար է տալիս ամեն ամիս: Անցյալ տարի մենք դրա համար 120 մլն դոլար ենք ծախսել, բայց մենք դրանով 2 հազար հատ փոքր ԱԹՍ կարող էինք գնել կամ 10 հատ «Տոռ» համակարգեր, որոնցով կոչնչացնեինք հակառակորդի տարածքը»»:

Ինչ վերաբերվու է  պարգևավճարներին՝ Թունյանն ասաց, որ 120 մլն դոլարի պրգեւավճար պետական համակարգում 2020 թվականին չի եղել:

«Ես չեմ ուզում անդրադառնալ մնացած պնդումներին, ասենք ոնց է հունվար-փետրվարը համեմատվում տարվա հետ, երբ իրենց պետք  է, ինչպես է մեկ հավատում վիճակագրությանը, մեկ չէ, բայց ուզում եմ ասել, որ այս բոլոր պնդումները սուտ են: ԱԺ նախագահի, վարչապետի եկամուտների մասին տվյալները դեռ չեն հրապարակվել, նախկինում հրապարակված տվյալներում նման ինֆորմացիա չկա: 120 մլն դոլարի պրգեւավճար պետական համակարգում 2020 թվականին չի եղել:

Ընդհանրապես պարգեւավճարները չեն վերաբերվում միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, այլ 20 հազար հոգու: Այն մանիպուլյացիան, որ այդ գումարով կարող ենք սա անել, նա անել, դա շատ վտանգավոր մանիպուլյացիա է, որովհետեւ այդ նույն տարբերակով բոլոր ծախսերը կարող ենք ուղղել ինչ-որ բաների ձեռքբերմանը:

Եթե պարոն Բագրատյանը ապացուցեց, որ անցյալ տարի 120 մլն դոլարի պարգեւավճար է բաժանվել, պետակն համակարգում, ես ներողություն կխնդրեմ, եթե չապացուցեց՝ ինքը պետք է ներողություն խնդրի»,- եզրափակել իմ քայլական պատգամավորը։

  • Կիսվել: