երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Եթե ՀՀ ղեկավարը լիներ գործակալ՝ կաներ ճիշտ այն քայլերը, որը հիմա տեսնում ենք. Ռոբերտ Քոչարյան

Եթե ՀՀ ղեկավարը լիներ գործակալ՝ կաներ ճիշտ այն քայլերը, որը հիմա տեսնում ենք. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ մեկ տարի առաջ էր զգում, որ պատերազմ է լինելու։

«Ամեն ինչ արվում էր պատերազմ հրահրելու համար։ Առաջինը բանակցային գործընթացի ձախողումն էր, որը եղավ Հայաստանի նախաձեռնությամբ, Հայաստանն առաջին անգամ հրաժարվեց բանակցել»,- «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում ասաց նա։

Քոչարյանի խոսքով՝  այն, ինչ արվում էր բանակի հետ՝ սկսած 2018-ից, բերեց բանակի շեշտակի թուլացմանը, ինչը ևս մեկ հանգամանք էր, որը հաշվարկում էր Ադրբեջանը։

«Եվս մեկ հանգամանք կար՝ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների վատթարացումն էր, ՀԱՊԿ-ի հետ կոնֆլիկտի մեջ մտնելն էր, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ քրեական հետապնդումն էր»,- ասաց ՀՀ 2-րդ նախագահը։

Նա նշեց, որ եթե ՀՀ ղեկավարը լիներ գործակալ՝ կաներ ճիշտ այն քայլերը, որը հիմա տեսնում ենք։

  • Կիսվել: