երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Եթե ​​Հայաստանն իր օրենսդրությունը չվերադարձնի նորմալ վիճակի, խաղաղ պայմանագիր չի լինի». Ալիև

«Եթե ​​Հայաստանն իր օրենսդրությունը չվերադարձնի նորմալ վիճակի, խաղաղ պայմանագիր չի լինի». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր իր երդմնակալությանը հաջորդած ելույթում դարձյալ սպառնացել է Հայաստանին:

՛՛Եթե մեր նկատմամբ տարածքային պահանջներին վերջ չդրվեն, եթե Հայաստանն իր օրենսդրությունը չբերի նորմալ վիճակի, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի՛՛:

Նրա խոսքով՝ իրենք Հայաստանի տարածքի նկատմամբ ՛՛հավակնություններ չունեն՛՛, բայց ակնկալում են, որ ՀՀ-ն էլ հրաժարվի ՛՛իր պահանջներից՛՛։

՛՛Մեզ հետ անհիմն պնդումների և շանտաժի լեզվով խոսելը թանկ կարժենա, և դա հավանաբար բոլորն են տեսնում՛՛,-սպառնացել է Ադրբեջանի նախագահը:

Ըստ Ալիևի՝ Երևանը ՛՛պետք է կատարի ստանձնած պարտավորությունները, սակայն չի ցանկանում հրաժարվել ՛՛կեղտոտ գործերից՛՛։

՛՛Հայաստանը կարծես թե մոռացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքները։ Կամ գուցե ինչ-որ մեկը նրանց խրախուսել է, որ ընդհանրապես չկատարեն պարտավորությունները՛՛,-ասել է Ալիևը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: