հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Եթե «Հայաստան» խմբակցությունը միացել է իմպիչմենտի նախաձեռնությանը, ուրեմն համահեղինակ է և պատասխանատու. Էդգար Ղազարյան

Եթե «Հայաստան» խմբակցությունը միացել է իմպիչմենտի նախաձեռնությանը, ուրեմն համահեղինակ է և պատասխանատու. Էդգար Ղազարյան

Իրականում ուրախալի է այն, ինչ տեսանք, և այս լսումների հաջողությունը պետք է լինի շարունակական, այսինքն՝ անցնում ենք հաջորդ էտապին. ԱԺ-ի դիմաց Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահանջով անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Արթուն ենք» շարժման անդամ Էդգար Ղազարյանը։

«Ի վերջո մեր նպատակը ֆունկցիոնալ հաջողությունն է, իսկ դրա համար անհրաժեշտ է 54 կողմ ձայն»,- նշեց նա։

Մինչ այդ, Ղազարյանը հույս հայտնեց, որ խմբակցության բոլոր պատգամավորները կմիանան իրական նախաձեռնության ձևաթղթին և գործընթացը առաջ կգնա։

«Մի բան, որը ինձ դուր չեկավ, այն էր, որ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո որոշ պատգամավորներ դուրս եկան դահլիճից՝ տեսնելով իրենց ստորագրությունները, հեռացան։ Բայց եթե միացել են, դարձել են համահեղինակ, հետևաբար, ունեն նաև պատասխանատվություն։ Քննարկումները պետք է հիմա տեղափոխվեն ֆունկցիոնալ դաշտ, նաև մյուս խմբակցությունների համար, որպեսզի նրանք քվեարկեն նախաձեռնության օգտին»,- ասաց նա։

  • Կիսվել: