Եթե «Հայաստան» դաշինքը կամ իրենց հետ դաշնակցող ուժ գա իշխանության ու անի այն, ինչ ասում են՝ պшտերազմի հավանականությունը կմեծանա. ԱՀԾ պետը՝ Արմենուհի Կյուրեղյանին
Եթե «Հայաստան» դաշինքը կամ մեկ այլ ուժ, որը կիսում է «Հայաստան» դաշինքի առաջարկները գա իշխանության և անի այն, ինչ խոստանում է, լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը կմեծանա: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում ասել է Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին:
«Ըստ էության ձեր կողմից վկայակոչված հայտարարությունները ամենապարզ տրամաբանության պայմաններում խոսում են խաղաղության ճարտարապետությունը քանդելու և կոնֆլիկտին վերադառնալու մասին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, այդ թվում նաև հարձակման սպառնալիքներով»,- նշել է նա՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցին, որում վերջինս ասել էր:
««Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարում են, որ Հայաստանը չպիտի սահմանափակվի իր 27,743 կմ քառակուսիով, նրանք հայտարարում են, որ սահմանազատման հիմքը Ադրբեջանի հետ չպիտի լինի Ալմաթայի հռչակագիրը և պետք է լինեն այլ սկզբունքներ՝ մասնավորապես նրանցից մի քանիսը մատնանշում են էթնոգրաֆիական սկզբունքը, հարցս հետևյալն է, եթե տեսականորեն «Հայաստան» դաշինքը կամ մեկ այլ ուժ, որը կիսում է «Հայաստան» դաշինքի առաջարկները գա իշխանության և անի այն, ինչ խոստանում է, արդյո՞ք լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը կմեծանա»:


