հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե «Դիմադրություն» շարժումը չլիներ, կարող է Սյունիքն էլ հանձնված լիներ, շարժումը պատմական առաքելություն է ունեցել․Սաղաթելյան

Եթե «Դիմադրություն» շարժումը չլիներ, կարող է Սյունիքն էլ հանձնված լիներ, շարժումը պատմական առաքելություն է ունեցել․Սաղաթելյան

Ալեն Սիմոնյանն ու իր քաղաքական թիմը այս երկու տարին ծափահարում են թուրքերին և շարունակում են այդ ծափերով երկիրը հանձնել։ Այս մասին ընդդիմության կազմակերպած հանրային քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը։

«Մենք արել ենք հստակ քաղաքական հայտարարություն, դուրս ենք եկել Խորհրդարանից, ապա հետ ենք գնացել ծափողջյունների նիստին՝ հրաժարականի պահանջով, հայտնել ենք մեր դիրքորոշումը և հիմա գնում ենք առաջ։ Իշխանությունը մի ձեռքով փորձում է սպառնալ, որ մանտադներից կզրկի մեզ, մյուս ձեռքով փորձում են իրենց խելքով մեզ սիրաշահել, որ գնանք և մասնակացենք հանրության օրակարգի հետ կապ չունեցող կեղծ իմիտացիոն քննարկումների։ Դուք մեզ տեսնելու եք խորհդարանում, բայց տեսնելու եք մեր օրակարգով»,- ասաց Սաղաթելյանը։

Խոսելով «Դիմադրությու»ն շարժման ունեցած ձեռքբերումներից` Սաղաթելանը ասաց․

«Դիմադրություն» շարժումը ունեցել է պատմական առաքելություն այս ճակատարգրական ժամանակահատվածի համար։ Շարժումը ընթացքի մեջ է, եթե այն չլիներ, այսօր կարող է Սյունիքն էլ հանձնված լիներ, շարժումը շատ հարցեր կանխել է, մի շարք լուրջ արձանագրոմներ արել է, և պետք է շարունակենք առաջ գնալ ։

Անդրադառնալով ընդդիմության առաջիկա ծրագրերին` Սաղաթելյանը ասաց, որ խորհրդարանից դուրս ընդլայնված և ներկայացուցչական կազմով կազմակերպելու են հանրային քննարկումներ՝ լայն հնչեղություն ունեցող հացերի քննարկման և լուծման համար։

  • Կիսվել: