չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Եթե Բագրատ սրբազանը որպես սրբազան գա, կդիմավորեմ․ Սյունիքի մարզպետ

Եթե Բագրատ սրբազանը որպես սրբազան գա, կդիմավորեմ․ Սյունիքի մարզպետ

ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պատրաստ է դիմավորել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին, եթե նա ոչ որպես քաղաքական գործիչ գնա Սյունիք։ Այս մասին Ղուկասյանն ասաց Ազգային ժողովում` պատասխանելով լրագրողների հարցերին։
 
«Եթե այնտեղ լինեմ, ու եթե սրբազանն այնտեղ գա որպես սրբազան, ոչ թե որպես քաղաքական գործիչ, կդիմավորեմ։ Ես եկեղեցու հանդեպ մեծագույն հարգանք ունեմ, գա այդ պահը, կորոշենք»,- ասաց Ղուկասյանը։

  • Կիսվել: