երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Եթե այսպես շարունակվի, Լոռին նույնպես կդառնա սահմանապահ. Բագրատ Սրբազան

Եթե այսպես շարունակվի, Լոռին նույնպես կդառնա սահմանապահ. Բագրատ Սրբազան

Ոսկեպարում, Կիրանցում սահմանազատման առաջին իսկ օրերից մեր լոռեցի եղբայրները, քույրերը մեզ մի վայրկյան մենակ չեն թողել՝ ավագանու անդամներ, պարզ քաղաքացիներ, քաղաքական գործիչներ... Սա խոսում է այն մասին, որ մարդիկ զգում են, թե ինչ է տեղի ունենում, զգում են, թե ինչ աղետ է: Այս մասին այսօր Վնաձորում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման ժամանակ ասաց Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա նշեց, որ եթե այսպես շարունակվի, Լոռին նույնպես կդառնա սահմանապահ։

՛՛Տեսնում ես՝ թշնամին ուր է գալու հասնի, հայրենիքդ ինչ ձևափոխման է ենթարկվում։ Այո, Լոռին էլ է դառնալու սահմանապահ։ Չի կարող շարունակվել այս ընթացքը։ Մղձավանջ է՛՛,-նշեց Բագրատ Սրբազանը:

 

  • Կիսվել: