չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Եթե այն հեռախոսով զանգեն Թրամփին, ասեն՝ Ալիևը չի անում, Թրամփն ասելու է՝ հիասթափված եմ Ալիևից. Քոչարյան

Եթե այն հեռախոսով զանգեն Թրամփին, ասեն՝ Ալիևը չի անում, Թրամփն ասելու է՝ հիասթափված եմ Ալիևից. Քոչարյան

«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթե համեմատենք այս ամեն ինչի հետ, նույնիսկ այն կարելի է անվանել երազանքի փաստաթուղթ, քանի որ այն ենթադրում էր նաև Արցախի գոյությունը»,-ընթացող ասուլիսում հայտարարեց ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով 2020թ. նոյեմբերի 9-ի ու 2025թ. օգոստոսի 8-ի փաստաթղթերի միջև համեմատություն անելու վերաբերյալ լրագրողի հարցին։

Անդրադառնալով Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթին, Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ ԱՄՆ-ն այն երկիրը չէ, որի հետ կարելիէ  ստորագրել փաստաթուղթ, հետո մի քանի ամիս անց այն չեղարկել։

«Բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն ինչ ասի, պետք է անեք։ Ոչ։ ԱՄՆ կտրուկ դեմ էին Իրան-Հայաստան գազամուղի կառուցմանը։ Բայց մենք կառուցեցինք, մի քանի պատվիրակություն հատուկ եկել էին Հայաստան՝ ինձ հասցնելու, որ իրենք դեմ են։ Բայց կառուցել ենք ու պահպաել ենք ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ»,-ասաց Քոչարյանը՝ առաջարկելով, որ ոչ թե պետք է մերժել ԱՄՆ հետ գործակցությունը, այլ ընդլայնել։

Նա չի բացառում՝ ստեղծվի մի վիճակ, երբ Երասխի կտորը չի կառուցվում Ադրբեջանի կողմից, իսկ ԱՄՆ որևէ լծակ չունի պարտադրելու, քանի որ որևէ պատասխանատվություն ֆիքսված չէ։

«Գիտե՞ք, ի՞նչ է ասելու Թրամփն այդ դեպքում։  Եթե այն հեռախոսով, որի մասին խոսում էին, վոթսափով զանգեն, ասեն, բա այսպես է, Ալիևը չի անում, Թրամփն ասելու է՝ հիասթափված եմ Ալիևից։ Սրանով ամեն բան վերջանալու է, քանի որ մեխանիզմներ չկան փաստաթղթում»,-ասաց Քոչարյանը։

  • Կիսվել: