երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Եթե ասեն՝ Նիկո՛լ, գնա, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան (տեսանյութ)

Եթե ասեն՝ Նիկո՛լ, գնա, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է. Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում մայիսի 23-ին արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ավան վարչական շրջան։

Փաշինյանի գլխավորությամբ կուսակցության ներկայացուցիչները շրջել են Ավանում, թռուցիկներ են բաժանել, լուսանկարվել բնակիչների հետ և հորդորել անպայման մասնակցել խորհրդարանական ընտրություններին։

«Պետք է  գնալ ընտրական տեղամասեր և տեր կանգնել խաղաղությանը՝ քվեարկելով 16 համարի օգտին։ Այդ քվեարկությունը չպետք է  և չի կարող լինել պարտադրված կամ վճարված։ Քվերակում ենք, որովհետև պետք է տեր լինել պետությանը, խաղաղությանն ու Հայաստանի ապագային»,-նշել է Փաշինյանը։

Իր ելույթում Փաշինյանը նշել է, որ Հայաստանում այսօր բոլոր դեպքերում որոշողը ժողովուրդն է։ «Սա այսօրվա Հայաստանի և իմ ու մեր թիմի քաղաքական գործունեության առանցքն է։ Որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին ես կհեռանամ՝ առանց քննարկելու։ Եթե 700 հազար մարդ՝ ընտրողների 50+1 տոկոսը, ասել է՝ Նիկոլ մնա, Նիկոլը կմնա։ Եթե մարդիկ ասեն՝ Նիկոլ գնա, Նիկոլն ո՞վ է, որ չգնա, Նիկոլը ծառա է։ Այդպես լինո՞ւմ է, որ ծառան ասի՝ չէ, չեմ գնալու»,- ասել է Փաշինյանը։

 

  • Կիսվել: