հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Եթե անհրաժեշտ լինի, ԱԳՆ պաշտոնյաները տիկին Զախարովային համարժեք կարձագանքեն Արթուր Հովհաննիսյան

Եթե անհրաժեշտ լինի, ԱԳՆ պաշտոնյաները տիկին Զախարովային համարժեք կարձագանքեն Արթուր Հովհաննիսյան

Այսօր ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունը, թե Հայաստանը, հրապարակելով ԵԱՀՄ Մինսկի խմբի աշխատանքային փաստաթղթերն ու ղեկավարների նամակագրությունը, էթիկայի նորմեր է խախտել։

Նա, մասնավորապես, նշեց. «Մեկնաբանելու ցանկություն չունեմ, եթե մեր ԱԳՆ համապատասխան պաշտոնյաները՝ տիկին Զախարովային համարժեք, անհրաժեշտություն գտնեն արձագանքելու, կարձագանքեն, ես, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, նման ցանկություն չունեմ։

Ձեր թվարկածները մեկնաբանություններ են, եթե դա ՌԴ պաշտոնական դիրքորոշումն է, ՀՀ-ն կայացնում է իր պետական շահերից բխող, հետաքրքրություններից բխող որոշումներ և առաջնորդվում է իր սուվերեն որոշումներով»:

  • Կիսվել: