հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Ես վստահ եմ եղել մեր բացարձակ հաղթանակի մեջ, հաղթանակը գողացան․ Կարապետյան

Ես վստահ եմ եղել մեր բացարձակ հաղթանակի մեջ, հաղթանակը գողացան․ Կարապետյան

Ես վստահ եմ եղել մեր բացարձակ հաղթանակի մեջ։ Այս մասին լրատվամիջոցների ղեկավարների հետ զրույցում ասաց Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Ես ասել եմ՝ ինձ համար կարևոր է լինելու Հայաստանում ունենալ լեգիտիմ իշխանություն։ Եթե Նիկոլ Փաշինյանը խախտում է կանոնները և ձևավորում ոչ լեգիտիմ իշխանություն, ինչը որ այսօր արեց, ապա մենք դրա դեմ պայքարելու ենք։ Ես դա եմ ասել »,- ասաց Կարապետյանը՝ հիշեցնելով իր ավելի վաղ հայտարարությունները։
Կարապետյանը նշեց, որ անկեղծ վստահ է եղել հաղթանակի մեջ, հարցումներով տեսել են դա։

«Մեր հաղթանակը մենք տեսել ենք, բայց հաղթանակը գողացան, երեք փուլով ապօրինություն են արել՝ նախընտրական փուլում, հաշվարկի ժամանակ։ Մենք գործ ունենք պետության հետ» ,- ասաց Կարապետյանը։

  • Կիսվել: