երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
Ես ստեր չեմ մեկնաբանում, նա սուտ է խոսում. Ալեն Սիմոնյանը` Մարիա Զախարովայի հայտարարության մասին

Ես ստեր չեմ մեկնաբանում, նա սուտ է խոսում. Ալեն Սիմոնյանը` Մարիա Զախարովայի հայտարարության մասին

«Ես ստեր չեմ մեկնաբանում, նա սուտ է խոսում»,- այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանն, ըստ որի ՌԴ–ն հայ խորհրդարանականներին կոչ է անում ներկայացնել «Բուչայում իբր սպանվածների ցուցակը, որը նրանց է փոխանցել Կիևը»։

Սիմոնյանը պնդեց՝ Հայաստանից ոչ մի տեղ պատվիրակություն չի գնացել՝ այդ ցուցակի առնչությամբ։

«Բայց փոխարենը կարող եմ խնդրել՝ իմ լրատվականը կամ իմ օգնականը ՌԴ ԱԳՆ-ին կամ տիկին Զախարովային փոխանցի, օրինակ, ԼՂ-ում վերջին ռազմական գործողությունների ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունը։ Կարող եմ էն 100 000-ից ավելի փախստականների անունները փոխանցել, եթե իրենց հետաքրքիր է՝ այն տարածքում, որտեղ իրենք խաղաղապահ գործունեություն էին ծավալում։ Բայց, ընդհանուր առմամբ, ես աբսուրդներ և ստեր, որն արդեն գործելաոճ է դարձել, չեմ մեկնաբանում»,- ասաց Սիմոնյանը։

 

  • Կիսվել: