հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Էս պահին գործակալական ցանցի հրաման-հորդորով Երևանի փողոցներում «ստորագրելու» դեմ միտինգի գնացող երիտասարդ տղաները լավագույն ՄՈԲ ռեսուրսն են. Ալեքսանյան

Էս պահին գործակալական ցանցի հրաման-հորդորով Երևանի փողոցներում «ստորագրելու» դեմ միտինգի գնացող երիտասարդ տղաները լավագույն ՄՈԲ ռեսուրսն են. Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն առաջարկում է Երևանում բողոքի ցույցի մասնակից երիտասարդներին ուղարկել առաջնագիծ:

՛՛Ու էս պահին գործակալական ցանցի հրաման-հորդորով Երևանի փողոցներում «ստորագրելու» դեմ միտինգի գնացող երիտասարդ տղաները վստահաբար լավագույն ՄՈԲ ռեսուրսն են, որ հնարավոր է գտնել։

Անհրաժեշտ է իդենտիֆիկացնել բոլորին և ուղարկել հայրենիքի համար պայքարելու էնտեղ, որտեղ որ պայքարում են հայրենիքի համար՝ առաջնագիծ՛՛,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ այս պահին մի խումբ քաղաքացիներ ԱԺ-ի դիմաց պահանջում են վարչապեպ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ հանուն խաղաղության գնալու ծանր որոշումների։ Նա նաև ասել էր, որ դա չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ է ընդունելու։

«Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29,800 քմ/կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես շատ հստակ ասում եմ՝ այն որոշումը, որը սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի Հանրապետության հետ»,– ասել էր վարչապետը։

Նշենք նաև, որ վարչապետը դրանից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում վստահեցրել էր, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրի, որը կասկածի տակ կդնի ՀՀ տարածքային ամբողջականությունը: 

 

 

  • Կիսվել: