Ես որտեղից եմ փախել, որ այստեղից փախչեմ, սա իմ երկիրն է, իրենց երկիրը չէ. Սերժ Սարգսյան
«Ձեզ թվում է՝ ես նման եմ մարդու, ով կարող է փախչել։ Ես որտեղից եմ փախել, որ այստեղից փախչեմ»,- Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա շարունակեց. «Նույնիսկ եթե վստահ լինեմ, որ Հայաստանի որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես իմ երկրից չեմ գնա, սա իմ երկիրն է, իրենց երկիրը չէ։ Իմ երկիրն է, ես իմ երկրից ո՞ւր պետք է փախչեմ»։
Սերժ Սարգսյանը նշեց, որ այդ օպերատիվ տվյալներով ինքն արդեն վաղուց պետք է փախած լիներ։
Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ռուբեն Հակոբյանը լրագրողներին հայտնեց, որ մեղադրող կողմի միջնորդությունը մերժվել է՝ բացակայելու արգելք խափանման միջոցը չի կիրառվել:
«Կիրառված է միայն գրավ խափանման միջոցը, որն արդեն իսկ կիրառված էր»,- ասաց փաստաբանը։


