ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Ես որ վարչապետ դարձա, համանախագահներին ասեցի՝ ստեղ լիքը թղթեր կան, չեմ հասկանում՝ սեղմագիրը ո՞րն ա. Փաշինյան

Ես որ վարչապետ դարձա, համանախագահներին ասեցի՝ ստեղ լիքը թղթեր կան, չեմ հասկանում՝ սեղմագիրը ո՞րն ա. Փաշինյան

Ընդդիմություն նոր թեմա է գտել, ասում են՝ հրապարակեք բանակցային փաթեթը, հրապարակվեց բանակցային փաթեթը. Հիմա էլ նույն նարատիվները, որոնք վաղուց հնացած են։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3–ին, ԱԺ–ում 2026–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ձեզ մի բանաձև եմ ասում, որը տալիս է ընդդիմության բարձրացրած բոլոր հարցերի պատասխանը։ Երբ որ իրենք խոսում են բանակցային գործընթացի մասին, ասում են՝ այսպես պիտի լիներ, այսպես պիտի լիներ, եկեք իրենց հարց տանք, իրենք 30 և ավել տարի իշխանություն են եղել, բա որ այդպիսի շանս կար, բա ինչի՞ չեք լուծել։

Այսինքն հայամետ լուծման շանս է եղել, դուք չեք արե՞լ։ Բա ինչի՞ եք մեզ դավաճան ասում, ուրեմն ձեզանից մեծ դավաճան չկա։ Կամ էլ բ տարբերակ, այդ ամեն ինչը ընդամենը աչքակապոցի է»,–ասաց նա։

Փաշինյանը կրկնեց իր միտքը, որ 2019–ին սեղանին դրված փաստաթուղթը եղել է իրենից առաջ և դրա մասին է վկայում այն, որ վրա գրված է ՀՀ նախագահ, մինչդեռ ինքը նախագահ երբեք չի եղել։

«2019 թվի փաստաթուղթը հայտնվել է հետևյալ տրամաբանությամբ, երբ որ ես 2018 թվականին վարչապետ եմ դարձել, ես խնդիր եմ դրել համանախագահների առաջ, ասել եմ՝ այստեղ թղթեր կան լիքը, ես հիմա չեմ հասկանում, այս թղթերից որն է այս պահի մեկնարկային կետը, բանակցային գործընթացի նախորդող շրջանի ամփոփումը, սեղմագիրը։ 2019 թվականի հունիսի թուղթը դա է, երբ որ ես ասել եմ ինձ, ասեք ո՞րն է  է սեղմագիրը նախորդող շրջանի։ Համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր, և այդ համատեքստում է, որ ես հարց եմ տվել, ասել եմ՝ լավ, ես կարդում եմ, հիմա ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը, հիմա այս փաթեթներով կարո՞ղ է Ղարաբաղը չլինել Ադրբեջանի կազմում։ Հնչել է շատ հստակ պատասխան՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Սա նաև գրված է, բայց նոր մարդ ես, մտածում ես գրածը կարող է ճիշտ չես մեկնաբանում։

Այդ փաստաթուղթը 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանի այս ամբիոնից ունեցած ելույթն է, վերջացել է այդ պատմությունը, չկա տարընթերցում ընդհանրապես բանակցային գործընթացի։ Միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին այդ փաթեթը ծայրից ծայր կարդա, իր համար ոչ մի հարց չի ծագի»։

  • Կիսվել: