Ես նման տեղեկություն չունեմ. Արման Եղոյանը՝ Ադրբեջանից Հայաստան փորձագետների այցի մասին
Ես նման տեղեկություն չունեմ։ Այս մասին այսօր ճեպազորւյցի ժամանակ ասել է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից Հայաստան փորձագետների այցի մասին։
Ադրբեջանի նախագահ Ալիևը երեկ հայտարարել էր , որ ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում և որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարաններ։
«Ես չեմ կարող այդ տեղեկությունը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել, բայց եթե վաղը պարզվի, որ հաստատվում է, դա շատ նորմալ կլինի»,- ասել է ՔՊ-ական պատգամավորը։



