չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Ես միշտ եղել եմ ու կամ լրագրողների անխոչընդոտ աշխատանքի պաշտպանը․ Արարատ Միրզոյան

Ես միշտ եղել եմ ու կամ լրագրողների անխոչընդոտ աշխատանքի պաշտպանը․ Արարատ Միրզոյան

«Դա անհեթեթություն է»,- այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների դիտարկմանը, թե ԲՀԿ-ական պատգամավորները պնդում են, որ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գործընթացները քաղաքական հետապնդում են։

Լրագրողները Միրզոյանից փորձեցին նաև հետաքրքրվել, թե ինչ կարծիք ունի նա հունիսի 16-ին Ազգային անվտանգության շենքի մոտ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքի վերաբերյալ, ինչի հետևանքով մի քանիսը տուժել էին, Արարատ Միրզոյանը արձագանքեց․

«Ես միշտ եղել եմ ու կամ լրագրողների անխոչընդոտ աշխատանքի պաշտպանը։ Լրագրողների գործունեության խոչընդոտման որևէ փորձ դատապարտելի է: Ինքս մանրամասներին տեղյակ չեմ, կադրեր չեմ տեսել, ինչի մասին Դուք հիշտաակում եք: Լուրեր եմ տեսել դժգոհությունների մասին, դրան զուգահեռաբար լսել եմ կարծիքներ, որ ոչ մի առանձնակի բան չի արվել: Կրկնում եմ՝ ինքս կադրերը չեմ տեսել և սեփական դատողություններ չեմ կարող անել: Գուցե այն պահին, երբ լրագրողները հարցազրույց են վերցրել, զգուշացվել է և խնդրանք է եղել՝ ազատել այդ տարածքը, գուցե հղում է արվել արտակարգ դրության պայմաններում հավաքների իրականացմանը: Եթե լրագրողների իրավունքները խախտվել են, կարծում եմ՝ պետք է լինի ծառայողական քննություն»,- ընդգծեց նա:

  • Կիսվել: