Ես հաշվել եմ` Արարատի մոտավորապես 70-ից ավելի նկար կա նոր անձնագրի մեջ. Ալեն Սիմոնյան
Ես հաշվել եմ` Արարատի մոտավորապես 70-ից ավելի նկար կա նոր անձնագրի մեջ, բոլոր տեղերում զինանշանն է Արարատով տեղադրված: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետությունը այս ժամանակահատվածում բոլոր քայլերն արել է, որ Ցեղասպանության որևէ ուրացման թեմա չեն կարող բերել, ուրացման որևէ խնդիր չկա, այդ մարդիկ 1915 թվականին, 44-օրյա պատերազմի ժամանակ, բոլոր զոհերը եղել են մի բանի մասին, որ հայը ապրի, որ ՀՀ-ն լինի հավետ, ուժեղ, ունենա լավ հարաբերություններ իր հարևանների հետ»:
Տեսանյութը՝ այստեղ:


