չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
Ես գիտեմ, որ ես մենակ չեմ, լավ թասիբով տղերք կան, ովքեր իմ կողքին են. Տիգրան Արզաքանցյան

Ես գիտեմ, որ ես մենակ չեմ, լավ թասիբով տղերք կան, ովքեր իմ կողքին են. Տիգրան Արզաքանցյան

«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը կոչ է անում քաղաքացիներին՝ միանալու իր պայքարին։

Նրա հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ով ինձ հետ կպայքարի, ով իմ գաղափարներին կողմ է, ով ուզում է պայքարել հանուն հայրենիքի՝ նա ինձ հետ ճանապարհ կգա։   Ես տեսնում եմ, որ մեր երկիրը վտանգի առաջ է կանգնած, ես սիրում եմ իմ երկիրը, իմ հողն ու ջուրը և դրա համար էլ ես պարտավոր եմ պաշտպանել մեր երկիրը թուրքերից և բոլոր նրանցից, ովքեր չեն ուզում մեր երկրին խաղաղություն բերել։    Մենք բարին կերտող ենք, խաղաղության համար պայքարող ենք, իրենք չարի, ուստի իրենք իրենց պատասխանը կստանան։ Ես որոշեցի ընտրել պայքարի ճանապարհը՝ հանուն մեր հայրենիքի։    Ես գիտեմ, որ ես մենակ չեմ, լավ թասիբով տղերք կան, ովքեր իմ կողքին են, հայրենասեր հայեր կան՝ Հայաստանում և սփյուռքում, ովքեր ինձ հետ են։ Հուսով եմ, որ կդառնանք մի բռունցք, մեջք մեջքի կտանք, որ հասնենք մեր նպատակին»։ 

  • Կիսվել: