հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ես էլ հեղափոխության ժամանակ եմ ներդրում եմ ունեցել, իրավունք ունե՞մ օրենք խախտելու. Արմեն Գրիգորյան

Ես էլ հեղափոխության ժամանակ եմ ներդրում եմ ունեցել, իրավունք ունե՞մ օրենք խախտելու. Արմեն Գրիգորյան

 

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը անդրադարձավ Վիտալի Բալասանյանի հասցեին իր հնչեցրած հայտարարությանը, թե վերջինս խուլիգան է: ԱԽ քարտուղարն ասաց, որ իր խոսքերը հետ չի վերցնում, այսօր էլ նույն արտահայտությունը կաներ:

Լրագրողները հիշեցրին հրապարակված այն լուսանկարներ, որտեղ ինքը Վիտալի Բալասանյանի հետ հաց է կիսում, իսկ հիմա նրան «խուլիգա՞ն» է անվանում, Արմեն Գրիգորյանն արձագանքեց. «Եթե նման հարցադրում եք անում, առաջին հերթին իրենից պետք է այդ հարցը ճշտեք, որովհետև ինքն էլ վարչապետի հետ է հաց կիսել: Առաջինը ինքն է հարցազրույց տվել»:

Հարցին` իր պատասխանով կարո՞ղ է լարվածություն առաջացնել Հայաստանի և Արցախի միջև, Գրիգորյանը պատասխանեց. «Ընդհանրապես այսպիսի մոտեցում կա, որ եթե պաշտոնյաների միջև ինչ-որ խոսակցություն է լինելու, դա կարող է ազդել երկրների հարաբերությունների վրա: Դա այդպես չի, և Արցախի մասով չի կարող այդպիսի բան լինել»:

Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի հերոս լինելը հիշատակելու թեմային, Արմեն Գրիգորյանը նշեց. «Որևէ մեկի վերաբերյալ քննարկում չի եղել այն ժամանակահատվածի վերաբերյալ, որում իրենք հերոսական վարքագիծ են դրսևորել և մեծ ներդրում են ունեցել Արցախի պաշտպանության և հաղթանակի մեջ: Ոչ միայն Վիտալի Բալասանյանի, այլ շատ գործիչների կոնտեքստում է քննարկվում, որ իրենք ժամանակին իրենց ներդրումն են ունեցել: Ես էլ հեղափոխության ժամանակ ինչ-որ ներդրում եմ ունեցել, արդյոք ես իրավունք ունե՞մ հավելյալ ինչ-որ բաներ անելու: Կարծում եմ՝ ոչ: Դա չի նշանակում, որ ես իրավունք ունեմ օրենք խախտելու»:

ԱԽ քարտուղարը խոսեց նաև իր` դասալիք լինելու լուրերի մասին` նշելով. «Ես 2003 թվականի դեկտեմբերից մինչև 2005-ի դեկտեմբերը ծառայել եմ Պաշտպանության բանակում: Սա, բարբերաբար, կեղծ լուրի միջոցով տարածվել է»:

Ինչ վերաբերում է նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի հայտարարությանը, թե Արմեն Գրիգորյանը դասալիք է և իրավունք չունի վիրավորել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին, Արմեն Գրիգորյանը դա բնական համարեց` մատնանշելով այն, որ Վարդանյանը դեմ էր հեղափոխությանը:

 

 

  • Կիսվել: