Ես չգիտեմ, եթե Ղարաբաղյան շարժումը չլիներ, ես քաղաքականությամբ կզբաղվեի՞․ Փաշինյան
Ես չգիտեմ, եթե Ղարաբաղյան շարժումը չլիներ, ես քաղաքականությամբ կզբաղվեի՞, թե չէի զբաղվի։ Այս մասին «Չորրորդ հանրապետություն» հաղորդման ընթացքում ասել է Փաշինյանը
«Իմ քաղաքականությամբ զբաղվելու շարժառիթը եղել է Ղարաբաղյան կոնֆլիկտը։ Եվ ընդհանրապես, մեր ամբողջ քաղաքական ինքնությունը կապված է եղել Ղարաբաղի հետ»,- նշել է նա։
«Եվ դավաճանության տրամաբանությունն էլ դրանից է գալիս։ Այդ խոսակցություն իմ մեջ էլ կա, բա դու Ղարաբաղյան շարժման ծնունդ ես, բայց ասում ես Ղարաբաղյան շարժում պիտի տեղի չունենա՞, այո։ Սա ռեվոլյուցիոների (հեղափոխականի) էվոլյուցիան է»,- ավելացրել է Փաշինյանը։
«Եվ իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց դրա մասին է»,- ասել է նա։


