Ես չեմ մասնակցելու Հովհաննավանքի պատարագին, Փաշինյանին աջակցելու հարց չկա. Ալեն Սիմոնյան
Ես չեմ մասնակցելու Հովհաննավանքի պատարագին, Փաշինյանին աջակցելու հարց չկա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ես արդեն հայտարարել եմ, որ չեմ մասնակցելու պատարագին, ես այդպիսի պլաններ չունեմ, վարչապետը հայտարարել է, որ մասնակցելու է և միշտ չէ, որ որտեղ վարչապետը գնում է, ես էլ եմ իր հետ գնում։ Այստեղ աջակցելու կամ չաջակցելու բան չկա, սա ամեն մարդու ընտրության, որոշման հարց է։ Կարգալույծը չի կարող ինչ-որ մեկին կարգալույծ անել։ Ով՝ որտեղ իր հավատքը ոնց է արտահայտում, դա ոչ մեկին չի վերաբերում։ Հավատքը ոչ մեկի մենաշնորհը չէ, ինչպես եկեղեցին որևիցե քաղաքացու, իր եղբոր և իրեն շրջապատող մարդկանց մենաշնորհը չէ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը (Տեր Արամ) կիրակի օրը հրավիրել էր հավատացյալ ժողովրդին Սուրբ Հովհաննավանք` մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին, որն ինքն անձամբ պետք է մատուցի։
Նշեք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել էր, որ մասնակցելու է Հովհաննավանքում պատարագին։


