Ես չեմ կիսում կարծիքը, որ Ադրբեջանը վերահսկում է, որ մենք չզինվենք. Հայկ Սարգսյան
Ես չեմ կիսում կարծիքը, որ Ադրբեջանը վերահսկում է, որ մենք չզինվենք։ Մենք ունենք մեր քաղաքականությունը, Ադրբեջանն՝ իրենը։ Մենք գնում ենք լուծժելու մեր խնդիրները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Հարցին, թե ինչպես կարելի է հասկանալ պաշտպանական ոլորտի խնայողությունները, եթե տեսնում ենք, որ Ադրբեջանը զինվում է՝ Սարգսյանն ասաց, որ խնայողություններ միշտ պետք է անել։ «Եթե կարող ենք, որևէ բան գնել 1000 դրամ պակաս գնով, պետք է գնենք 1000 դրամ պակաս գնով։ Պետք է կատարենք բարձր որակի գնով՝ հնարավորինս ցածր գումարով»։


