ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ես չեմ հասկանում, էս ի՞նչ ֆենոմեն է, ինչքա՞ն թափանցիկ լինենք․ Փաշինյանը՝ վերջին պաշտոնանկությունների մասին

Ես չեմ հասկանում, էս ի՞նչ ֆենոմեն է, ինչքա՞ն թափանցիկ լինենք․ Փաշինյանը՝ վերջին պաշտոնանկությունների մասին

Ես չեմ հասկանում, էս ի՞նչ ֆենոմեն է, ինչքա՞ն թափանցիկ լինենք: Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյան՝ պատասխանելով հարցին, թե ինչու է պաշտոնանկ արել ԱԱԾ տնօրենին, Ոստիկանապետին, ՊԵԿ նախագահին ու ՀՀ ԶՈւ ԳՇ պետին:

«Ես ասել եմ, որ դա կապված է կորոնավիրուսային իրավիճակում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կորոնավիրուսային պայմանների պահանջները չկատարելու կամ այդ կատարումը չվերահսկելու շղթայական ռեակցիայի հետ:

Մնում է ասեմ, որ այսինչ ժամին ստացա այսպիսի լուր, մտածեցի 15 րոպե, զանգեցի էսինչին, լսեցի, հետո 15 րոպե մտածեցի, հետո սա արեցի, թուղթը բերեցին, հետո տանն էի, քանի որ կորոնավիրուսով հիվանդ էի, թուղթը փոխանցեցին էսինչի միջոցով, ստորագրեցի: Ես չեմ հասկանում, էս ի՞նչ ֆենոմեն է, ինչքա՞ն թափանցիկ լինենք: Մնում ա՝ սրանից հետո ուղիղ եթերում աշխատեմ ամբողջ օրը»,-ասաց նա:

  • Կիսվել: