Ես չէ, որ որևէ ձև նախաձեռնել եմ ինձ որևէ պարգևի արժանացնելու գործընթացը. Վահան Կոստանյան
«Այս հարցին արդեն մի անգամ պատասխանել եմ։ Ինքս չեմ սիրում խոսել այն աշխատանքի մասին, որն իրականացրել եմ, ենթադրում եմ՝ մի օր դրա մասին ավելի հայտնի կդառնա»,-պատասխանելով լրագրողների հարցին, թե Արցա՞խն է ազատագրել, բանակո՞ւմ է ծառայել, որ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրվել՝ ասաց ԱԳ փոխնախարարը Վահան Կոստանյանը։
Նրա կարծիքով, դիվանագիտական ծառայության միջոցով նույնպես կարելի է հայրենիքին ծառայություն մատուցել։
Կոստանյանը լրագրողներին հորդորեց նայել ժամկետներին, թե երբ է տրվել պարգևն, և տրամաբանորեն պարզ կլինի թե ինչու են իրեն պարգևատրել։
«Ես շնորհակալ եմ նման բարձրագույն պարգևի արժանացնելու համար»,-հայտարարեց փոխնախարարը և հավելեց. «Ես չէ, որ պետք է խոսեմ այն աշխատանքի մասին, որ արել եմ ենթադրում եմ, որ մի օր պարզ կդառնա, թե ինչու»։
Արձագանքելով դիտարկմանը, որ մի խումբ պատերազմի մասնակիցներ իրենց մեդալները հաձնել են, քանի որ ինքն էլ է մեդալ ստացել՝ Կոստանյանն ասաց. «Ցավ եմ ապրում, որ նման ակցիա են իրականցրել. զուգահեռները տեղին չեմ համարում և առաջարկում եմ համապատասխան հարցում ուղարկել կառավարությանը։ Կա հստակ պրոցեդուրա, որ տրվում են այդ մրցանակները ես չէ, որ որևէ ձև նախաձեռնել եմ ինձ որևէ պարգևի արժանացնելու գործընթացը»։


