կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի․ Փաշինյան

Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցի ժամանակ իր եզրափակիչ ուղերձում անդրադարձել է փոփոխվող աշխարհին, որտեղ լրջորեն քննարկում է միջուկային պատերազմի հավանականությունը։

«Ես գիտեմ, ինչ դժվար է, ես գիտեմ, ինչ բարդություններ է պետք հաղթահարել, և ես ամեն ինչ կանեմ, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, կանեմ աշխատանքի այն բաժինը, որը վերաբերում է մեզ, և ես հույս ունեմ, որ մեր տարածաշրջանի մյուս երկրները նույնպես այդպես կվարվեն: Մեր որոշ գործընկերների դեպքում կա որոշակի վստահություն, որ նրանք այդպես կվարվեն, մյուսների դեպքում՝ վստահությունն այդքան մեծ չէ, բայց մեր արտաքին հարաբերությունների առանցքային նպատակներից և իմաստներից մեկը դա է, և մենք այդ քաղաքականությունը վերնագրել ենք «տարածաշրջանացում», որպեսզի մենք կարողանանք մեր տարածաշրջանում հասնել խաղաղության»,- եզրափակել է վարչապետը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: