շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երկու օր մտածել եմ այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ․ Թունյանը ներողություն խնդրեց

Երկու օր մտածել եմ այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ․ Թունյանը ներողություն խնդրեց

Ես ամեն ինչ կանեմ, որ ճիշտ գծից չշեղվեմ, նաեւ ես երկու օր մտածել եմ այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ, ինչ ասացի, ինչ հնչեց: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Անդրադառնալով ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին Թունյանը նշեց․

«Ես ցանկանում եմ մեր հայրենակիցներից ներողություն խնդրել նրա համար, որ մենք որպես ԱԺ պատգամավորներ, ես իմ անունից եմ խոսում, որ կարեւոր օրակարգերը թողած, այն ժամանակը, որի համար դուք մեզ վճարում եք, որ մենք զբաղվենք լուրջ հարցեր քննարկելով, մենք այդ ժամանակը վատնում ենք նման բաների վրա:

Միգուցե եթե ես իմ բառապաշարի մեջ մի քիչ զուսպ լինեի, հետո բանը չհասներ նրան, որ Սասուն Միքայելյանը ստիպված լիներ այսօր նման ելույթ ունենալ: Ես միշտ ամեն ինչի մեջ փորձում եմ առաջին հերթին իմ մեղքի բաժինը տեսնել»։

  • Կիսվել: