շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երկու օր է՝ իրադրությունը կայուն է, այժմ կարևոր է, որ չփչացնենք հարաբերությունների կարգավորման գործընթացը. Ալիև

Երկու օր է՝ իրադրությունը կայուն է, այժմ կարևոր է, որ չփչացնենք հարաբերությունների կարգավորման գործընթացը. Ալիև

Հրադադարի ռեժիմի պահպանումը սահմանին վկայում է այն մասին, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը լայնածավալ սրացման մտադրություն չեն ունեցել: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Ալիևը նաև երախտագիտություն է հայտնել Պուտինին՝ հայ-ադրբեջանական սահմանին սրացմանն արագ արձագանքելու համար։

Ալիևի խոսքով՝ մարտական գործողությունները շարունակվել են 8 ժամից էլ քիչ, սակայն արդեն մոտ 2 օր է՝ հրադադարը պահպանվում է, ինչը վկայում է այն մասին, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը լայնածավալ էսկալացիայի մտադրություն չեն ունեցել։

՛՛Ցավոք, սահմանային միջադեպեր պատահում են, իսկ սահմանին վերջին իրադրությունն ուղեկցվել է երկու կողմերից բազմաթիվ զոհերով, սակայն կարևորը՝ հաջողվել է կայունացնել իրադրությունն ու այն վերադարձնել խաղաղ ճանապարհ։

Տեղեկությունը, որն այժմ ստանում եմ տեղից, այն է, որ արդեն երկու օր է՝ իրադրությունը կայուն է, այժմ կարևոր է, որ չփչացնենք հարաբերությունների կարգավորման գործընթացն ու շարժվենք այդ ուղղությամբ՛՛,-ասել է Ալիևը:

Նա նաև ողջունել է Ռուսաստանի ջանքեր՝ նաև եռակողմ հանձնաժողովի կազմում՝ նշելով. ՛՛Եվս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ Ադրբեջանը հավատարիմ է եռակողմ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի կողմից՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, և մենք կանենք հնարավորը, որպեսզի իրադրությունը Կովկասում կայուն լինի՛՛:

 

  • Կիսվել: