չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Երկու երկրների միջև տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի. ՀՀ նախագահն ընդունել է Իրակլի Կվանչախաձեին

Երկու երկրների միջև տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի. ՀՀ նախագահն ընդունել է Իրակլի Կվանչախաձեին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեին:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը ջերմությամբ է խոսել հայ-վրացական բազմադարյա կապերի ու բարիդրացիական հարաբերությունների մասին՝ ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության հետագա զարգացման կարևորությունը:

Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-վրացական հարաբերությունների օրակարգի, համագործակցության հեռանկարային ուղղությունների շուրջ: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:

  • Կիսվել: