երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Երևի ՀՀ իշխանությունները պատվիրում են, ՄԻԵԴ–ն էլ վճիռն է կայացնում. Գարիկ Սարգսյանը հեգնեց

Երևի ՀՀ իշխանությունները պատվիրում են, ՄԻԵԴ–ն էլ վճիռն է կայացնում. Գարիկ Սարգսյանը հեգնեց

Եթե իրենք մեր 10 հայրենակիցների գնդակահարությունը, սպանությունը համարում են թատրոն, ի՞նչ ասեմ, իրենց որակումների մեջ թող միքիչ զուսպ լինեն։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է «մարտի 1»–ի թեմայով խորհրդարանական լսումները՝ նշելով, որ նման խայտառակ թատրոնի չի մասնակցելու։

«Վերջիվերջո այսքան տարի է անցել, մեղավորները չեն պատժվել և հարազատները դեռևս իրենց հոգու հանգստությանը չեն հասել»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ 7 տարի անց միայն «Մարտի 1»–ի թեման օրակարգ բերելու պատճառն այն է, որ ՔՊ–ն փորձում է այն օգտագործել որպես քարոզչական գործիք 2026–ի ընտրություններում, Գարիկ Սարգսյանն ասաց, որ այսօրվա լսումների պատճառը ՄԻԵԴ–ի վճիռն է. «Երևի մենք ենք, չէ՞, ՄԻԵԴ–ին ասել 25 թվականի սեպտեմբերի 18-ին վճիռ կկայացնենք, երևի ՀՀ իշխանությունները պատվիրում են, ՄԻԵԴ–ն էլ վճիռն է կայացնում»։

  • Կիսվել: