հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Երևանը մեծապես կարևորում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացումը. Ավինյան (տեսանյութ)

Երևանը մեծապես կարևորում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացումը. Ավինյան (տեսանյութ)

Երևանի գործընկեր քաղաք Թբիլիսի աշխատանքային այցի շրջանակում հանդիպում ունեցա գործընկերոջս՝ քաղաքապետ Կախա Կալաձեի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մեր ժողովուրդներին կապող դարավոր բարեկամությունն ու հարևանությունն այսօր վերածվել են նաև արդյունավետ համագործակցության մեր երկու մայրաքաղաքների միջև։

Երևանը մեծապես կարևորում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացումը։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք այն ուղղությունները, որոնք կարող են դառնալ փոխշահավետ և արդյունավետ գործընկերության հիմք՝ նպաստելով մեր քաղաքների զարգացմանը և մեր քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը։

Այցի շրջանակում առանձնահատուկ իրադարձություն է նաև այն, որ այսօր Թբիլիսիի Ռուսթավելիի անվան պետական թատրոնում ելույթ կունենա «Երևան» երիտասարդական նվագախումբը՝ նվիրված Հայաստանի անկախության տարեդարձին»,-նշել է նա:

  • Կիսվել: