հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երեւանում տեղի ունեցավ ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզի շնորհանդեսը

Երեւանում տեղի ունեցավ ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզի շնորհանդեսը

Երեւանում տեղի ունեցավ ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզի շնորհանդեսը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ USAID առաքելության տնօրեն Ջոն Ալելոն։

Բարեփոխումների ճանապարհային քարտեզն ընդգրկում է ներդրումային միջավայրի բարելավման հիմնական ոլորտները՝ ներառյալ ներդրումային արդյունավետությունը, ներդրումային քաղաքականությունը, արտոնությունները, ինստիտուցիոնալ համակարգը, ինչպես նաեւ որպես այդպիսին ներդրումների խթանումն ու դյուրացումը:

Ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզի հիման վրա՝ «Հայաստանում գործարար միջավայրի բարելավում» USAID ծրագրի աջակցությամբ, Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը մշակել է ներդրումային քաղաքականության հայեցակարգի նախագիծ։ Նախագիծը ներկայումս քննարկման փուլում է։

  • Կիսվել: