շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանում բերման են ենթարկվել հակառուսական ակցիայի մասնակիցները (տեսանյութ)

Երևանում բերման են ենթարկվել հակառուսական ակցիայի մասնակիցները (տեսանյութ)

Այսօր Երևանի Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստներ կազմակերպել են հակառուսական ակցիա:

Ոստիկանները բերման են ենթարկել ցույցի մի քանի մասնակիցների, որոնց ձեռքին եղել են անպարկեշտ արտահայտություններով պաստառներ: Բերման ենթարկվածների թվում է նաև ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը, որը 2018 թվականին ակտիվորեն լուսաբանում էր ՛՛թավշյա հեղափոխությունը՛՛:

Նրանից բացի՝ բերման ենթարկվածների թվում են նաև հանրահավաքի կազմակերպիչ, համակարգող Յուրի Ալեքսեևը և ակտիվիստ Օլեգ Ռուսակովը։ Հենց Ալեքսեևին էլ Երևանի քաղաքապետարանը թույլատրել է հանրահավաք և երթ անցկացնել։

  • Կիսվել: