հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Երևանում անցկացվելիք միջոցառումներին ընդառաջ Գրիգորյանն ու Մարագոսն անդրադարձել են ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդման օրակարգերին

Երևանում անցկացվելիք միջոցառումներին ընդառաջ Գրիգորյանն ու Մարագոսն անդրադարձել են ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդման օրակարգերին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ Պատվիրակության ղեկավար, դեսպան  Վասիլիս Մարագոսին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

ԵՄ դեսպանի հետ կայացած հանդիպմանը փոխվարչապետը հույս է հայտնել, որ Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ առաջիկա գագաթնաժողովները կարտացոլեն կողմերի մտադրությունը շարունակելու համագործակցային և փոխադարձ շահեկան գործընկերությունը, որը միտված կլինի Հայաստանի ինտեգրմանը եվրոպական տրասպորտային, էներգետիկ և թվայնացման ցանցերին՝ դրանով իսկ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը և կայուն զարգացմանը։

Սույն թվականի մայիսին Երևանում անցկացվելիք բարձր մակարդակի միջոցառումներին ընդառաջ զրուցակիցներն անդրադարձել են ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդման և փոխկապակցվածության օրակարգերին՝ կարևորելով ռազմավարական առաջնայնություն հանդիսացող ծրագրերում հայաստանյան և ԵՄ մասնավոր հատվածների համար ներդրումներ կատարելու հնարավորությունները։ 

  • Կիսվել: